Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրություններին մասնակցելու առաջարկներ ստացել եմ բոլոր ուժերից․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

 Բոլոր ուժերից ստացել եմ առաջարկներ մասնակցելու ընտրություններին, և ես ունեմ մի շարք հարցեր մեր երկրի անվտանգության, մեր ազգային արժանապատվության, մեր և Արցախի ապագայի վերաբերյալ և այս հարցերի պատասխանները պետք է ստանամ բոլոր նրանցից, ովքեր առաջարկում են, որպեսզի հասկանամ՝ ում հետ եմ շարունակելու իմ քաղաքական ապագան։ 
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, իշխող ուժի նախկին անդամ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե պատրաստվում է համագործակցել ՀՀԿ-Հայրենիք դաշինքի կամ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ։
 
Թովմասյանն ասում է՝ իրեն տարբեր ուժերի հետ համագործակցելու, այդ թվում՝ իշխող թիմ վերադառնալու մեջ են մեղադրում, բայց ինքը դեռ հստակ որոշում չունի՝ ում հետ է գնալու ընտրությունների։ Չի բացառում նաև, որ  առաջիկա ընտրություններին նույնիսկ չի մասնակցի․
 
«Բոլոր տարբերակների հետ համագործակցության առումով ես ունեմ խնդիր, դրա համար դեռ որոշում չունեմ»։
 
Հարցին, թե Սասուն Միքայելյանից առաջարկ ստացել է կրկին միանալ իշխող ուժին, Թովմասյանն ասաց՝ Միքայելյանն իր ընտանիքի քավորն է, իր սրբությունն է և նրա վերաբերյալ որևէ հարցի չի պատասխանում։
 
Ինչ վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթը վաճառելու լուրերին, Թովմասյանն ասաց՝ առաջարկ եղել է, որը քննարկումների փուլում է, միշտ նման առաջարկներ լինում են։