Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՃՏՊ
A A
Հասարակություն

Մեքենան մոտ 350 մ գլորվել է ձորը

Մայիսի 1-ին, ժամը 19։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել «Բնա» կոչվող հանդամասի դաշտամիջյան ավտոճանապարհից և մոտ 350 մ գլորվել ձորը․ ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1958 թ․) տեղում մահացել է, մյուս ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երկու տուժած տեղի ուժերով դուրս են բերվել ձորից։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ երեք տուժածի ձորից պատգարակով մոտեցրել են (մոտ 150 մ) շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։

Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: