Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu 1.05.
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց «Շիրակին» և մոտեցավ առաջատար եռյակին. Ֆուտբոլի Պրեմիեր լիգա (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում այսօր կայացավ 3-րդ տուրից հետաձգված «Ուրարտու» - «Շիրակ» հանդիպումը:

Խաղի 26-րդ րոպեին Արթուր Միրանյանի խփած միակ գոլը հաղթանակ բերեց դաշտի տերերին:

«Ուրարտուն» այս հաղթանակից հետո վաստակեց 28 միավոր և ամրապնդվեց 5-րդ տեղում: Այժմ թիմին մրցանակային 3-րդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտից» բաժանում է 5 միավոր: Հարկ է նշել «Ուրարտուն» հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստով, քանի որ 58-րդ րոպեին դաշտից հեռացվեց թիմի խաղացող Ռոբերտ Բաղրամյանը:

«Շիրակը» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը և վաստակած 12 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: