Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Պաշտոնական

Իրաքի խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը մայիսի 1-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այդ մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։

Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացան 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին: