Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess levon 1.05.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին կիսաեզրափակիչ երկրորդ մրցախաղում

Առցանց անցկացվող New In Chess Classic շախմատի մրցաշարում այսօր կայացան կիսաեզրափակիչ փուլի երկրորդ մրցամարտերը:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Առաջին երկու պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ 3-4-րդում հաղթեց նորվեգացի շախմատիստը:

Այդպիսով, Մագնուս Կառլսենը հաղթեց 1,5:0,5 ընդհանուր հաշվով և մտավ եզրափակիչ: Լևոն Արոնյանը կպայքարի 3-րդ տեղի համար, որը 8500 դոլար պարգևավճար կարող է բերել մեր շախմատիստին: