Բացել լրահոսը Փակել լրահոսը
աճյուն
A A
Քաղաքականություն

Այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել մեկ հայ զինծառայողի աճյուն

ԱՀ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է․
 
Արցախի հյուսիսային ուղղությունից`
«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
 
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։