Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի 2023թ աշխարհի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացել է 2023 թվականի ֆուտբոլի աշխարհի կանանց առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի վիճակահանությունը։
Հայաստանի կանանց հավաքականը ընդգրկվել է ընտրական F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Նորվեգիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականները։
Եվրոպական գոտու որակավորման փուլում հանդես կգան 51 երկրների հավաքականներ, որոնք բաժանվել են 9 խմբերի։ Դրանցում հաղթողներն անմիջապես կմտնեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Իսկ ահա երկրորդ տեղը գրաված թիմերը անցումային մրցաշարում կպայքարեն վերջին երկու ուղեգրերի համար։
Եվրոպական գոտու որակավորման փուլը կմեկնարկի 2021թ սեպտեմբերի 13-ին, կավարտվի 2022թ սեպտեմբերի 6-ին։ 2022թ հոկտեմբերի 3-11-ը կկայանա անցումային մրցաշարը։
Աշխարհի կանանց առաջնության եզրափակիչ փուլը կկայանա Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, 2023 թվականին։