Բացել լրահոսը Փակել լրահոսը
2
A A
Պաշտոնական

Քրեակատարողական ոլորտի հաջողությունները 2020 թվականին

2020 թվականի ընթացքում Արդարադատության նախարարության կողմից իրականացված մի շարք բարեփոխումների արդյունքում հաջողություններ են գրանցվել նաև Հայաստանի քրեակատարողական համակարգում։

Մասնավորապես՝

    • «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ է արձանագրվել։ Վերջին 9 տարիների համեմատությամբ 2020թ-ին ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. 2011թ-ից սկսած՝ մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020թ-ին՝ 2003 ազատազրկվածներից 5 (0.25%) դեպք, որոնցից 2-ի դեպքում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկներում: 
    • Բարելավվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները աշխատանքները կատարվել են բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։ 
    • Լուծվել է տարիներ շարունակ ամենազգայուն խնդիրներից մեկը համարվող սննդի հարցը։ Սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, որի արդյունքում ներկայում բոլոր ՔԿՀ-ներում գործում է սննդի ապահովման նոր համակարգ։
    • Շուրջ 30 տոկոսով բարձրացվել է  քրեակատարողական ծառայողների աշխատավարձը։ Արդյունքում հնարավոր է դարձել էականորեն կրճատել համակարգում առկա թափուր հաստիքները։

 

  • Հետևողական միջոցներ են ձեռնարկվել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտում։ Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են տեղեկատվական բազաներ և մշակվել գործողությունների ծրագիր։ 

 

Տեսանյութը՝ այստեղ։

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն