Բացել լրահոսը Փակել լրահոսը
հհկ
A A
Պաշտոնական

Հանրապետականը կմասնակցի ընտրություններին «Հայրենիք»  կուսակցության հետ դաշինքով․ հայտարարություն

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շահերին առնչվող տարածաշրջանային զարգացումներ։

Կարծիքներ են փոխանակվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանդեպ Հանրապաետականի վերաբերմունքի մասնակցության նպատակահարմարության և ձևաչափերի վերաբերյալ։

Արդյունքում հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների և ջանքերի գործադրման կարևորությունը, ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին։

Մասնակցության հնարավոր ձևաչափերի և համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք»  կուսակցության հետ։

Միաժամանակ արձանագրվել են գործող դավադիր վարչակազմի հակասահմանադրական, հակաօրինական միահեծան և ռեպրեսիվ գործողությունները, որոնք անվստահության ապալեգիտիմացման ական են դնում այս գործընթացի տակ։

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր Մարմին