Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեղրիի միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել․ԱԱԾ տնօրենի տեղակալ (տեսանյութ)

Այս պահին չենք կարող ասել՝ Սյունիքում իրավիճակը անվտանգ է, որովհետև դելիմիտացիա, դեմարկացիա, պայմանագիր չունենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։

Վերջինս նշեց՝ չեզոք գոտին ամեն պետություն կառուցելու է իր հաշվին․

«Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք մեր տարածքում»,-ասաց Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է Մեղրիի միջանցքի վերաբերյալ խոսակցություններին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալը վստահեցրեց՝ դրա մասին խոսք չկա և չի կարող լինել․

«Կարող են լինել լոգիստիկ հնարավոր ճանապարհներ, կարող է լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցի հետ կապված հարցեր»։

Մելքոնյանի խոսքով՝  պատերազմը նոր է ավարտվել, դեռ չկա պայմանագիր, կա հանձնաժողով, որը պատրաստվում է դելիմիտացիայի և դեմարկացիայի  հարցերին․

«Ռազմաքաղաքական իրավիճակն այդ հատվածում չենք կարող ասել, որ հանգիստ է և ռիսկեր չի պարունակում, ցանկացած անձի մոտ կարող է անհանգստություն լինել։ Ամբողջ բնագծով դեռ դիրքավորված են մեր և իրենց պաշտպանական զորքերը, բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ, բայց դրա վերաբերյալ պետք է երկու պետության մեջ ժամանակի ընթացքում քննարկումներ լինել, երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի»։

ԱԱԾ տնօրենի տեղակալը հայտարարեց՝ որևէ մեկը հստակ ասել չի կարող՝ երբ կհանդարտվի իրավիճակը և կսկսվի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները, նրա խոսքով՝ այս ուղղությամբ իրականացվում է ամենօրյա աշխատանք։

ԱԱԾ տնօրենի տեղակալը նաև հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների մեջ հանդիպումները և կապը շարունակվում է գերիների վերադարձի հարցով։