Բացել լրահոսը Փակել լրահոսը
179397617_1744994902340241_6176696736884629811_n
A A
Պաշտոնական

Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող 168 շահառու ընտանիք մշտական բնակարանով կապահովվի․ կառավարություն

ՀՀ կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ N 1666-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
 
Որոշման նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովումը։
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված է շուրջ 2 մլրդ (2,169,750.0հազ.) դրամ ուղղել ծրագրի երրորդ փուլի իրականացմանը՝ Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու նպատակով։
 
✅ Ներկայիս նախագծով նախատեսվում է լուծել Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևան քաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը:
 
 2019 թվականին ընդունված որոշմամբ սահմանված ծրագիրը, հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, իրականացվում է փուլային եղանակով։ Ծրագրի առաջին փուլն ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ է ծրագրի երկրորդ փուլը, որով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։
 
ℹ️ Ծրագրի երկու փուլերի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսն (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում: