Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Եկեք պայմանավորվենք՝ 1 շաբաթվա ընթացքում այս դահլիճում ներկա մարդիկ կպատվաստվեն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկել է պատվաստվել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: 

«Մենք այսօր ունենք հետևյալ պատվաստանյութները՝ «Աստրազենեկա», «Սպույտնիկ V» և առաջիկայում պատրաստվում ենք ստանալ Չինաստանից պատվաստանյութ: Եկեք արձանագրենք հետևյալը. եթե որևէ պատվաստանյութ ներկայացնի որևէ վտանգ մեր քաղաքացիների առողջությանը, կյանքին, Հայաստանի կառավարությունն այդ պատվաստանյութն ուղղակի չի ընդունի: Մենք մեծ հարգանք ունենք բոլոր արտադրողների և գործընկերների նկատմամբ, բայց ուզում եմ տեղեկացնել, որ մեր փոխվարչապետն ու առողջապահության նախարարը երեկ պատվաստվել են «Աստրազենեկա» պատվաստանյութով, և ինչպես տեսնում եք՝ նրանց հետ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ լրատվական շատ մեծ շահարկումներ կան այս առումով:

«Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամնեը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Հիմա աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական: Այնպես, որ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը: Եթե հիմա մենք ասում ենք, որ 18 տարեկանից բարձր բոլորը կարող են պատվաստվել, եկեք ուրեմն պայմանավորվենք հետևյալը. նախ՝ մենք, հետո՝ մեր գերատեսչություններում աշխատող մեր գործընկերները: Իմիջայլոց, շատ շուտով ամբողջ աշխարհում որևէ ճամփորդության համար պատրադիր կլինի պատվաստումը: Եկեք արձանագրենք: Ես չգիտեմ, դա կլինի մի ամսից, թե մի շաբաթից, բայց որ մեկ-երկու ամսվա ընթացքում պարտադիր է, որևէ երկիր թույլ չի տալու չպատվաստված որևէ անձի մուտք գործել իր տարածք, դա ակնհայտ է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: