Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

16 մահ, 656 նոր վարակակիր․ հաջորդ շաբաթվանից շարժական թիմեր կգործեն պատվաստման համար (տեսանյութ)

 ՀՀ կառավարության հերթական նիստի սկզբում  Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսից պատվաստման գործընթացի վերաբերյալ։

«Այսօր մենք գրանցել ենք 656 դրական նոր դեպք: Այս պահին ունենք վարակված 3 257 քաղաքացի, որից ավելի քան 2000-ը գտնվում է հիվանդանոցներում: Երեկ, ցավոք, գրանցել ենք 16 մահ: Եվ մեծ ցավով պիտի նշեմ, որ մահվան դեպքերով արդեն հատել ենք 4000-ի սահմանը:

Այսօր կառավարության ջանքերի շնորհիվ, Հայաստանում հասանելի են պատվաստանյութները, ստեղծված են բոլոր անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն: Մի քանի օր է արդեն, կարելի է ասել, որ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Եվ մենք փոփոխություններ ենք մտցրել նաև պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում սպասարկման կարգի մեջ՝ փորձելով հնարավորինս հեշտացնել դիմելու ձևերը: Անկախ կցագրված վայրից, սիրելի քաղաքացիներ, կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը: Նշեմ, որ հաջորդ շաբաթվանից մենք կունենանք նաև շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բավական բանուկ մասերում, և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին»,-ասել է նա: