Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» մոտեցավ իր երազանքին, իսկ «ՊՍԺ»-ն հայտնվեց բարդ վիճակում. չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ ֆրանսիական «ՊՍԺ»-ի նկատմամբ:

Փարիզում կայացան հանդիպման առաջին կեսն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք շատ արագ բացեցին հաշիվը. 15-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի Մարկինյոսը: Իսկ ահա երկրորդ խաղակեսն անցավ հյուրերի տարածքային առավելությամբ, սակայն նրանք ի տարբերություն տանտերերի, երկու գոլ խփեցին այդ ընթացքում: Նախ բելգիացի Կևին Դե Բրյունեն անսպասելի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ յոթ րոպե անց Մարեզը տուգանային հարվածով խփեց երկրորդ գոլը:

Այդպիսով, «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթանակ տարավ և լուրջ հայտ ներկայացրեց եզրափակիչ մտնելու համար: Դա անգլիական ակումբի երկրպագուների առաջին երազանքն է: 

Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն, որն անցած տարի մտել էր եզրափակիչ, այժմ հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ հյուրընկալվելիս հարկավոր է հաղթել երկու և ավելի գոլերի տարբերությամբ կամ գոլառատ 3:2, 4:3 հաշվով, ինչը բարդ խնդիր է, քանի որ «Մանչեսթեր Սիթին» առաջին հերթին աչքի է ընկնում ամուր պաշտպանությամբ:

Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 4-ին, Անգլիայում: Լիգայի եզրափակիչը նախատեսված է մայիսի 29-ին, Ստամբուլում: