Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captuցղցղre
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը կրկին հաղթեց Վեսլի Սոյին և մտավ կսաեզրափակիչ փուլ. New In Chess Classic

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է վստահ հանդես գալ առցանց անցկացվող New In Chess Classic շախմատի մրցաշարում:

Այսօր կայացած քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ մրցամարտում մեր շախմատիստը երրորդ պարտիայում գեղեցիկ հաղթանակ տարավ ամերիկացի Վեսլի Սոյին նկատմամբ և առաջ անցավ հաշվի մեջ` 2:1: Այդպիսով, նա ժամանակից շուտ մտավ կիասեզարփակիչ փուլ, քանի որ մրցակիցն այլևս չէր կարող ռևանշի հասնել առաջին խաղում կրած պարտության դիմաց: Չորրորդ պարտիան չեղարկվեց:

Կիսաեզրափակիչում մեր շախմատիստը կհանդիպի Մագնուս Կառլսեն – Թեյմուր Ռաջաբով զուգի հաղթողի հետ: Նրանց առաջին մրցամարտն ավարտվել է ոչ-ոքի` 2:2, իակ այժմ 2:1 առջևում է աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար: Հաղթողը կդտանա 30 հազար դոլար պարգևավճար, 2-րդ տեղը` 15 հազար, 3-րդ տեղը` 8500, 4-րդ տեղը` 6500: