Բացել լրահոսը Փակել լրահոսը
DF0A25BE-AE14-4025-90A8-F161D081C20F_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Ալիևի հետ

Ամերիկայի ձայն

ԱՄՆ պետքարտուղարության հաղոդմամբ՝ այսօր ապրիլի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Ալիևը կարևորել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական ընթացքը և քննարկել մի շարք հարցեր:

Պետքարտուղարն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորությունը: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը հասնելու համար բանակցությունների շարունակումը, որոնք բխում են տարածաշրջանի ողջ ազգաբնակչության շահերից: