Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 3-րդ տեղն է գրավել շախմատի առցանց մրցաշարում

Chess.com ինտերնետ հարթակով ամեն երեքշաբթի անցկացվող կայծակնային շախմատի հերթական մրցաշարում գերազանց հանդես եկան հայազգի շախմատիստները:

Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և ամերիկահայ շախմատիստ Սեմ Սևյանը, 11 հնարավորից վաստակելով 9,5 միավոր, ևս երկու մասնակիցների հետ բաժանեցին 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Սեմ Սևյանը գրավեց 2-րդ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը` 3-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ամերիկացի Ջեֆերի Սյուն: Հայաստանը ներկայացնող 40-ամյա գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 8 միավորով գրավեց 30-րդ տեղը: 

Հավելենք, որ մրցաշարին մասնակցել են 611 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 44 գրոսմայստեր: