Բացել լրահոսը Փակել լրահոսը
292448
A A
Քաղաքականություն

ԵԽ հանձնակատարը մտահոգություն է հայտնել Ալիևին Բաքվում «Ռազմավարի պուրակի» առթիվ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մտահոգություն հայտնելով Բաքվում բացված «Ռազմավարի պուրակի» կապակցությամբ։

Բաքվում բացված «Ռազմավարի պուրակում» հայկական կոմի ռազմատեխնիկայից բացի, ցուցարդված են նաև զոհված և վիրավոր հայ զինվորների պատկերող մոմե մանեկեններ:

«Կարծում եմ, որ այդպիսի պատկերները խիստ անհանգստացնող և նվաստացուցիչ են: Սա կարող է միայն ավելի սրել և սաստկացնել բազմամյա թշնամական տրամդրություններն ու ատելության հռետորաբանությունը և խրախուսել անհանդուրժողականության դրսևորումները»,- նշել է նա:

Պատգամավորն Ալիևին կոչ է արել հստակ դիրքորոշում որդեգրել թշնամանքի և ատելության հանգեցնող ցանկացած գործողության կամ հռետորաբանության դեպքում՝ փոխարենը նպաստելով հակամարտությունից տուժած բնակչության միջև հաշտեցման և խաղաղության հաստատմանը, մեծապես նկատի ունենալով Ադրբեջանի և ՀՀ գալիք սերունդների բարեկեցությունը։

Հանձնակատարը նաև պատրաստակամություն է հայտնել այցելել Ադրբեջան՝ նպատակ ունենալով, իր մանդատին համապատասխան, «այցելել բոլոր այն վայրերը, որոնք կապ ունեն մարդու իրավունքների հետ՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

panarmenian.net