Բացել լրահոսը Փակել լրահոսը
179265758_6120796677946477_1824305909522038033_n
A A
Պաշտոնական

Արա Այվազյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ

Ապրիլի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՄԹ խորհրդարանի ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի համանախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ։
 
Ողջունելով Բարոնուհի Քոքսին` Արա Այվազյանը խորին երախտագիտություն հայտնեց այս օրերին հայ ժողովրդի կողքին գտնվելու և երկարամյա հայանպաստ գործունեության համար։
 
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին։