Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը լինելու է երկրի ղեկավար. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Ընդդիմության նախնական նպատակն այն էր, որ հասնեինք վարչապետի հրաժարականին, որը եղավ, որով իսկ պայմանավորված է արտահերթ ընտրություններ լինելու հանգամանքը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Ըստ Մելքումյանի՝ ստեղծված իրավիճակի միակ ձևը արտահերթ ընտրությունների գնալն է։

Վերահաստատեց իրենց դիրքորոշումը, որ ընտրությունների գնալու են միայնակ, բայց պնդեց՝ ցուցակի հարց չենք քննարկում, քանի որ դեռ վաղ է․

«Վերջին 15 տարիների ընթացքում ԲՀԿ-ն, լինելով խորհրդարանում մշտապես ներկայացված քաղաքական ուժ, միշտ լինելով երկրորդ քաղաքական ուժը, մենք պետք է գնանք հաղթելու, բայց դա չի ենթադրում, որ որևէ քաղաքական ուժ ստանալու է 50+1 տոկոս ձայն, լինելու է բալանսավորված իշխանություն, բայց Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար, որովհետև հիմա երկրում ստեղծվել են օբյեկտիվ նախադրյալներ, որ պետք է գա մի այնպիսի քաղաքական ուժի ղեկավար, որը երբեք իշխանության չի եղել»։

Մելքումյանն ասաց՝ այս պահին կոալիցիաների հարց չեն քննարկում, քանի որ գնում են հաղթելու և չգիտեն՝ որ ուժը ինչքան ձայն է հավաքելու։

Մելքումյանը պնդում է ՝ մեր երկրի անվտանգային համակարգը ավելի խոցելի է դարձել, իսկ հունիսի 20-ը լինելու է հանգուցային կետ, որտեղից շարժվելու ենք նոր Հայաստան։