Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՍԴՀԿ
A A
Քաղաքականություն

ՍԴՀԿ-ն ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի քաջությունը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ Եղեռնի ոգեկոչման 106-ամյակի առիթով Սպիտակ Տան ուղերձում «Ցեղասպանություն» բառի օգտագործումը: 

ՍԴՀԿ կենտրոնական վարչության հայտարարության մեջ նշված է. «Պատմական փաստի ճշգրիտ բնութագրումը առաջին հերթին կսրբագրի ԱՄՆ նախորդ վարչակազմերի բացթողումը և ընդմիշտ վերջ կդնի Ցեղասպանության հարցի շահարկման տխուր ավանդույթին, ինչպես նաև ամենամյա սպասումներին և հուսախաբություններին, որոնց ենթարկվում էին ամերիկահայ համայնքը և համայն հայութիւնը:

Այս կարևոր իրադարձությունը առավել եւս իմաստավորում է այսօր՝ ի տես Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած վերջին պատերազմի ընթացքին Թուրքիայի ունեցած դերակատարության և հայ ժողովրդի դեմ դրսևորած բացահայտ թշնամական վերաբերմունքին: Միաժամանակ, սա աներկբա մերժումն է թրքական իշխանությունների վարած ժխտողական քաղաքականության և հստակ ուղերձ, որ տասնամյակներ երկարող քաղաքական սպառնալիքների և ապատեղեկատվության արշավը ձախողված է և եկել է սեփական պատմության հետ առերեսվելու պահը:

Այս առիթով, մեր երախտագիտությունն ենք հայտնում նախագահ Բայդընին, որ ճշմարտությունը և մարդկային արդարությունը վեր դասելով քաղաքական նկատառումներից՝ քաջությունը ունեցավ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Լիահոյս ենք, որ այս դժվարին հանգրվանին, ԱՄՆ վարչակազմը կընդլայնի Հայաստանի և Արցախի զարգացմանն ու բարգաւաճմանն ուղղված օժանդակությունը, ինչպես նաև Մինսկի խմբի շրջանակից ներս կբազմապատկի իր ջանքերը՝ ի խնդիր Արցախի հարցի բարվոք լուծման, հիմնվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:

Այս պատեհ առիթը պետք է նաև խթան հանդիսանա մեզ, որպեսզի առաջ անցնելով Ցեղասպանության ճանաչման հանգրվանից, լծվենք մեր իրավունքների վերականգնման գործնական հայեցակարգի ստեղծմանը: Իսկ այդ դժվարին առաջադրանքը կկարոտի մարդկային և նյութական հսկայական միջոցների, որ միայն կարող է հնարավոր դառնալ միասնականության և համայն հայության կարողականության համատեղման շնորհիվ:

Բյու'ր հարգանք` Ցեղասպանության և Արցախյան պատերազմի