Բացել լրահոսը Փակել լրահոսը
1512485929_0_113_2200_1351_1920x0_80_0_0_f67d5d902c0e1ccbfbad459dbf103b74.jpg
A A
Քաղաքականություն

Թուրքիայում ժամանակավորապես կփակվեն ԱՄՆ-ի դիվանագիտական կառույցները

 Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ու հյուպատոսությունները հայտարարել են, որ երկու օրով փակվելու են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սպիտակ տան հայտարարությունից հետո կարող են ցույցեր կամ բողոքի ակցիաներ տեղի ունենալ։ Որպես նախազգուշական միջոց՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը, Ադանայում ԱՄՆ-ի հյուպատոսությունը և Իզմիրում ԱՄՆ-ի հյուպատոսական գործակալությունը ԱՄՆ-ի քաղաքացիների ամենօրյա սպասարկման և վիզայի աջակցության համար փակ կլինեն ապրիլի 26-ին և ապրիլի 27-ին», - ասված է մամուլի հաղորդագրությունում:

ԱՄՆ  քաղաքացիներին հորդորում են խուսափել ԱՄՆ-ի վարչական շենքերի հարակից տարածքներից և  զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիները կամ օտարերկրացիները:

Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց  «ցեղասպանություն»: