Բացել լրահոսը Փակել լրահոսը
1603593085_0_160_3072_1888_640x0_80_0_0_a85045c2c65931a4e04192ba2ab4e3e7.jpg
A A
Քաղաքականություն

Անկարայում ԱՄՆ դեսպանը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել

Անկարայում ԱՄՆ դեսպանը Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել, Ria-ի փոխանցմամբ՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:

Հաղորդվում է, որ Թուրքիայի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի, և որ Անկարան հերքում, անընդունելի է համարում ու վճռականորեն դատապարտում է այն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։