Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՅԴ երիտասարդներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ)

 Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով երթը: Մինչ այդ այրեցին  Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։

Ամեն տարի ՀՅԴ երիտասարդները որպես բողոքի կոչ և ազդակ աշխարհին, այրում են այդ Թուրքիայի դրոշը:  ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ այդ ակցիան  առանձին թուրք մարդու դեմ չէ, այլ թուրք պետության, որը ժխտում է Ցեղասպանությունը։

«Ի դեպ, շատ երկրներում ընդունված է թշնամական երկրի պետական դրոշը այրել, որը վատ չի և նորություն չի», - ասաց նա:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սպասելիքներ կան, որ ԱՄՆ կընդունի Հայոց ցեղասպանությունը, սակայն Գեղամ Մանուկյանը նշեց, որ ինքն այն մարդկանց թվին չի պատկանում, որ ապրիլի 24-ից առաջ սպասում է ԱՄՆ-ի արձագանքին։

«Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որ ապրիլի 24-ից առաջ չի սպասում՝ կճանաչի, թե ոչ, բայց, որպես դաշնակցական, վստահ եմ, որ դաշնակցության շարքերում իմ ամերիկահայ շատ կուսակցական ընկերներ օրնիբուն աշխատում են նաև դրա համար ու կարծում եմ՝ նրանց աշխատանքը կարդյունավորվի, այս տարի կլինի, թե մյուս տարի, բայց վստահ եմ, որ կարդյունավորվի»,-ասաց նա։