Բացել լրահոսը Փակել լրահոսը
1729616292_0_0_2904_1634_1280x0_80_0_0_676f60b98fd399567aa48847b59a035e
A A
Քաղաքականություն

Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ հզոր բանակ կստեղծի. Անվտանգության խորհրդի քարտուղար

Հայկական կողմն ակնկալում է հզոր բանակ կառուցել Ռուսաստանի օգնությամբ, այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Երևանն արդեն հայտարարել է, որ Հայաստանի ԶՈՒ բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի հետ գործակցությամբ:

«Մեր տեսակետով՝ Ռուսաստանի ԶՈՒ բարեփոխումները վերջին 12 տարում ամենահաջողվածներից են. բանակի արդիականացումը և օպտիմիզացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատ համակարգերի ներդրումը օգնել են Ռուսաստանին շարունակել ունենալ ամենահզոր բանակներից մեկն աշխարհում: Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհը և կկառուցենք հայկական հզոր բանակ»,- ասել է Գրիգորյանը:

Անդրադառնալով սպառազինություն գնելու հարցին՝ Գրիգորյանն ասել է, որ «կգնենք լավագույն զենքը, և ձեզ հայտնի է՝ որ երկիրն այդ ոլորտում առաջատար»: «Միաժամանակ, մենք նախատեսում ենք հետագայում էլ ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը»,- ասել է նա: