A
A
Ապրիլի 25-ին 360.000-ից ավելի ծառ կտնկվի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնում է․
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ընդառաջ՝ այցելեցի Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին։
«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող միակ ջերմոցային տնտեսությունն է։
Այցի ընթացքում ինձ ուղեկցում էին Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ պաշտոնակատարը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։
Շրջեցի տարածքում, հետևեցի տնկանյութի բաշխման գործընթացին։
Այս փուլում նախապատրաստական աշխատանքները գրեթե 90 տոկոսով ավարտված են։
Եվս մեկ անգամ հորդորեցի պատասխանատուներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել՝ կառավարելու և կանխելու հնարավոր լոգիստիկ խնդիրները։
Իր մասշտաբներով աննախադեպ այս ծառատունկը պետք է հավուր պատշաճի իրականացնել։