Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1)
A A
Պաշտոնական

Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին
մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է
ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի
գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակությունը նաեւ հանդիպումներ կունենա օրենսդիր եւ գործադիր
մարմինների ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ
Ազգային ժողովի եւ Կենտրոնաամերիկյան խորհրդարանի միջեւ ստորագրել
Միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
--
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ