Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՌԴ ռազմական բժիշկները ԼՂ-ում շարունակում են բնակիչներին բուժօգնություն ցուցաբերել (տեսանյութ)

Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական մասնագետները շարունակում են որակյալ բուժօգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Օգնություն է ստացել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1300 բնակիչ, այդ թվում ՝ մոտ 200 երեխա։ 

Ընդունելությունը բնակիչներին իրականացվում է դաշտային հոսպիտալներում, որոնք տեղակայված են Ստեփանակերտում եւ Մարտակերտում։

Բազմաֆունկցիոնալ արտագնա բժշկական բրիգադները պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերում նաև հեռավոր բնակավայրերում՝ Հումանիտար-Բժշկական ակցիաների անցկացման շրջանակներում: