Բացել լրահոսը Փակել լրահոսը
177487723_4316225715078537_7974097469253034308_n
A A
Պաշտոնական

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Հադրութի շրջանում

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Հադրութի շրջանում:
 
Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն։
 
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից որոնումների ընթացքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1546 է: