Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5f718c478796c
A A
Քաղաքականություն

ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահը ողջունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու Բայդենի մտադրությունը

 ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչելու Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության փաստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Ողջունում եմ նախագահի որոշումը վերջ դնել ավելի քան հարյուրամյա լռությանը մարդկության պատմության ամենամութ իրադարձություններից մեկի մասին: Մենք ոգեկոչում ենք նրանց, ովքեր զոհվել են ցեղասպանության հետևանքով, հիշում, թե ինչպես են նրանք զոհվել, և ուրախանում ենք նրանով, որ փոխել ենք այն, ինչ պատմությանը հայտնի է լինելու նրանց զոհվելու մասին»,- ընդգծված է Մենենդեսի հայտարարության մեջ:  

 

Ավելի վաղ մի շարք ամերիկյան աղբյուրներ, այդ թվում՝ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմում իրենց աղբյուրները, տեղեկացրել են, որ Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

Թերթի տեղեկություններով՝ իր որոշման մասին պաշտոնապես Սպիտակ տան ղեկավարը կարող է հայտարարել ապրիլի 24-ին, երբ Հայաստանում ոգեկոչում են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միաժամանակ, թերթի աղբյուրներն ընդգծում են, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և Բայդենը կարող է սահմանափակվել ֆորմալ հայտարարությամբ, որում չի հնչի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: