Բացել լրահոսը Փակել լրահոսը
176697577_801101870803417_9154874070907657937_n
A A
Քաղաքականություն

Դուք չե՞ք ցանկանում այցելել «գորշ գոտիներ», նաև՝ Արցախ․ Մելքումյանի հարցը Մարդու իրավունքների հանձնակատարին

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Իմ հարցը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչին
 
Հարգարժան տիկին հանձնակատար,
Մի քանի հարց եմ ցանկանում Ձեզ տալ։
 
Առաջին հարցս հետևյալն է՝ «Ինչպե՞ս եք գնահատում վերջին տարիների Ձեր գործունեությունը՝ որպես Մարդու իրավունքների հանձնակատար»։
 
Հաջորդ հարցս՝ «Ի՞նչ եք կարծում, Ձեր լիազորութուններն ամբողջապես և լիարժեք իրականացնելու համար արդյո՞ք գործող ընթացակարգերը բավարար են, թե՞ դրանք պետք է կատարելագործել կամ փոխել։ Այլապես ստացվում է, որ տարբեր տեղերում լինում են տարբեր երևույթներ, կոնֆլիկտներ, և այլն, և Ձեր արձագանքն ըստ էության ավելի թույլ է , որովհետև չեք ունենում Ձեր մասնակցությունը, որպեսզի տեսնեք, թե ինչ է կատարվում։
Եվ խոսքը մեկ-երկու դեպքի մասին չէ։ Գուցե դուք ինքնե՞րդ առաջարկեք, թե ինչ փոփոխութուններ անենք՝ Ձեզ լրացուցիչ լիազորություններ տալու համար, որպեսզի Դուք ոչ միայն գնաք երևույթների հետևից, այլև կանխարգելեք դրանք»։
 
Եվ վերջին հարցս՝ «Դուք չե՞ք ցանկանում այցելել «գորշ գոտիներ», նաև՝ Արցախի Հանրապետություն։ Ես կարծում եմ, որ դա հաճախ է պետք անել։»
Ահա երկու կարևոր հարցեր, որոնց պետք է պատասխանել՝ «Ի՞նչ եք դուք ցանկանում և ի՞նչ եք դուք կարողանում անել»։