Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իրանից ոչ մի լավ բան մի սպասեք․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

«Եթե Նիկոլը փորձի Սյունիքում մարդկանց ձերբակալել, դրա պատասխանը կստանա Երևանում»

Կարծում եմ ի տարբերություն մյուս շրջանների, Նիկոլի այցը Սյունիք նախընտրական չէր, այլ կապված էր Սյունիքի վերաբերյալ որոշ փոփոխությունների հետ, որ նա դեռ չի հասցրել իրականացնել հօգուտ Ադրբեջանի:

Նիկոլը ժողովրդին վախեցնում է պատերազմով, այն ժողովրդին, որը պատերազմի առաջին օրերից հերթ էր կանգնում զինկոմիսարիատներում, որ գնա պատերազմի հայրենիքը պաշտպանելու:  Տպավորություն ունեմ, որ նա պատերազմը չկանգնեցրեց,  շատ զոհ տվեց, որպեսզի ժողովրդի մեջ վախ առաջանա պատերազմի նկատմամբ;Քանի դեռ նա Հայաստանի ղեկավարն է Հայաստանը չունի ո´չ ներկա, ո´չ ապագա:

Եթե Արցախի տարածքները վերցնելը Ադրբեջանի համար պատվի հարց էր, ապա Սյունիքի հարցը ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող հարց է:

Այն ընդունելությունը, որ Նիկոլը ստացավ Սյունիքում դա ժողովրդի բնական ցասումն էր և եթե ինքը փորձի ձերբակալել մարդկանց, ապա պատասխանը կստանա Երևանում:

 Այս պետությունը կառուցվել է տասնյակ տարիների ընթացքում և այն նման է տանկի: Քո ձեռքի տակ է Ազգային անվտանգության ծառայությունը, բանակը. բոլոր կառույցները քո ձեռքեում են և ցանկացած միջակություն, ցանկացած մոծակ, որ նստում է այդ  տանկի վրա,  իրեն նույնացնում է տանկի հետ և իրեն թվում է, թե ինքը շատ հզոր է և երկիրը ավերելով այդ տանկը տանում է առաջ:

Միակ ճանապարհը ամեն գնով այդ մարդուց ազատվելն է: Ես ընտրություններին չեմ հավատում: Եթե ուղղակի վատ ղեկավար լիներ կարելի էր ընտրություններով փոխել վատ ղեկավարին, բայց դավաճանին հանում են զոռով: Այդ պատճառով մի կողմ թողեք ընտրությունները , պատրաատվեք ժողովրդի ցասման միջոցով դուրս շպրտել դավաճանին: