Բացել լրահոսը Փակել լրահոսը
16190264520216
A A
Պաշտոնական

Հեռախոսազրույց՝ ՀՀ ԱԳ փոխարտգործ և Մոլդավայի ԱԳՆ պետքարտուղարի միջև

Ապրիլի 21-ին կայացավ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հեռախոսազրույցը Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղար Դումիտրու Սոկոլանի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատեցին հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու և միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղվածությունը:

Ընդգծվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների հետևողական անցկացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվեց առաջիկա միջոցառումների ժամանակացույցը: