Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada
A A
Սպորտ

Կայացել է օլիմպիական խաղերի ֆուտբոլի վիճակահանությունը. չեմպիոնը կմրցի փոխչեմպիոնի հետ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում` ՖԻՖԱ-ում, այսօր կայացել է Տոկիոյում կայանալիք 2020թ օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի վիճակահանությունը:

Այն անցկացվել է կույր սկզբունքով, որի արդյունքում 2016թ օլիմպիական խաղերի չեմպիոն Բրազիլիան ու փոխչեմպիոն Գերմանիան հայտնվել են ընտրական նույն խմբում:

Նշենք, որ օլիմպիական խաղերին մասնակցում են մինչև 23 տարեկան ֆուտբոլիստները: Յուրաքանչյուր հավաքական կարող է հայտավորել նաև երեք տարեց խաղացող:

 Ահա վիճակահանության արդյունքները. 

A խումբ

Ճապոնիա

ՀԱՀ

Մեքսիկա

Ֆրանսիա 

B խումբ

Նոր Զելանդիա

Հարավային Կորեա

Հոնդուրաս

Ռումինիա

C խումբ

Եգիպտոս

Իսպանիա

Արգենտինա

Ավստրալիա

D խումբ

Բրազիլիա

Գերմանիա

Կոտ դ’Իվուար

Սաուդյան Արաբիա

Օլիմպիական խաղերում ֆուտբոլի մրցաշարը կմեկնարկի բացումից երկու օր առաջ` հուլիսի 21-ին: