Բացել լրահոսը Փակել լրահոսը
68.thumb
A A
Պաշտոնական

Գագիկ Ջհանգիրյանը հյուրընկալել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին

Երեկ՝ ապրիլի 20-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հյուրընկալել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Պաշտպանության նախարարը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել:

Այդ մասին հայտնում են ԲԴԽ մամլո ծառայությունից։