Բացել լրահոսը Փակել լրահոսը
COVID-Changes-Contact-Centres-Forever-1280x720
A A
Պաշտոնական

COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի. ԱՆ

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` առողջապահության նախարարությունը հրապարակում է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի:
 
2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 874:
 
COVID-19-ից մահերի 57% -ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ 43%-ը` իգական:
 
Մինչև 18 տարեկանների շրջանում արձանագրվել է մահվան մեկ դեպք: 63 տարեկանից բարձր անձնանց շրջանում` 3034 դեպք ( 76%):