Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք է թողնել, որ բոլոր հայ ռազմագերիները տուն գնան. ԵԽԽՎ-ի ավստրիացի պատվիրակի կոչը Ադրբեջանին (տեսանյութ)

«Ես ուզում եմ կոչով դիմել Ադրբեջանին՝ եկեք չսակարկենք այն մասին, թե հայ զինծառայողները գերության մեջ հայտնվել են համաձայնագրի ստորագրումից առաջ , թե հետո։ Նրանց պարզապես պետք է թողնել տուն գնան»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարեց ավստրիացի պատվիրակ Շտեֆան Շենախը։

«Եկեք չսակարկենք, հայ զինծառայողները գերության մեջ հայտնվել են համաձայնագրի ստորագրումից առաջ, թե հետո։ Կա հայտարարություն զինվորական հանցագործությունների մասին։ Դրանով պետք է զբաղվեն միջազգային մարմինները , որոնք պետք է հետաքննեն նման  հանցագործությունները։

Դրանով կոնֆլիտի կողմերը չպետք է զբաղվեն, պարզապես պետք է թողնել, որ բոլորը տուն գնան տուն։ Այս իրավիճակում, նախ և առաջ պետք է հաշտություն և հարգանք։ Եկեք վերջ դնենք պատերազմին։