Բացել լրահոսը Փակել լրահոսը
20.04.2021
A A
Քաղաքականություն

Մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման զեկույցը

Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համատեղ իրականացրել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2019-2020 թվականներին նախատեսված գործողությունների մոնիթորինգ։ 

Արդյունքում մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մշտադիտարկման զեկույցը։

Այսօր՝ ապրիլի 20-ին, զեկույցի քննարկման նպատակով առցանց համաժողով անցկացվեց, որին մասնակցում էին պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փաստաբաններ։ 

 

Իրավաբանների հայկական ասոցիացիա