Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խոսել եմ անշարժ գույքի գործակալության հետ, թուրք հարուստներն այստեղ բնակարան են գնում․ Մգեր Արմենիա (տեսանյութ)

Երգիչ Մհեր Մեսրոպյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է Մգեր Արմենիա անունով, ասում է, թե անշարժ գույքի գործակալությունից իրեն տեղեկացրել են, որ թուրք մեծահարուստները Հայաստանում բնակարաններ են գնում, որ նրանք դա անում են Թուրքիայում բնակվող իրենց հայազգի ծանոթների միջոցով։

«Ինչպե՞ս է դա արվում, մի հայ գալիս է այստեղ, հեռախոսով ցույց է տալիս բնակարանը, և գնում են։ Ակնհայտ է, որ թուրքերը հետաքրքրված են մեր անշարժ գույքով։ Դա ինձ մտահոգում է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է երգիչը։

Ինչպես հայտնի է, Մ․ Արմենիան կուսակցություն է հիմնադրել՝ «Ազգի ձայնը» և պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա ասում է, որ գործող իշխանություններին պետք է հեռացնել, իսկ անցյալը չպետք է փորփրել։ «Մենք պետք է մտածենք, թե ինչ ենք անում։ Ի դեպ ասեմ, որ եթե անցյալին շատ ես ձեռք տալիս, վատ հոտ է գալիս»,-գտնում է նա։

Մ․ Արմենիան նաև ասում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանին չնեղացնի և այդ երկրի հետ ավելի սերտ հարաբերություններ ունենա։

«Ես եթե հանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կասեմ՝ շնորհակալություն, որ դուք չեք թողնում, որ վերջնականապես կործանվենք, իսկ ԱՄՆ նախագահին պիտի հարցնեմ, ինչո՞ւ եք այդքան ձգում Ցեղասպանության հարցը»,-հավելում է երգիչը։

 

Մանրամասները՝   տեսանյութում