Բացել լրահոսը Փակել լրահոսը
դեղեր
A A
Պաշտոնական

Ինչ են ցույց տալիս դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
 
Ուսումնասիրության նպատակն է ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ:
Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա՝
🟢M01A- ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ,
🟢C07A- բետա ընկալիչների բլոկադորներ կամ արգելակիչներ,
🟢J02A-հակաբակտերիալ (հակասնկային) միջոցներ` պարբերաբար օգտագործման համար։
 
Ուսումնասիրվել են ոլորտում առկա իրավական կարգավորումները, ապրանքային շուկաների կառուցվածքը, գնահատվել է դրանց կենտրոնացվածության աստիճանը: Ուսումնասիրվել է նաև տնտեսվարողների գնային քաղաքականությանը, սպառողների վարքագիծը, որի շրջանակում նաև իրականացվել է սոցիոլոգիական հարցում:
Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3mYaqQO :
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով