Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Լեռնային Ղարաբաղում անց է կացվել Հաղթանակի 76-րդ ամյակին նվիրված շքերթի փորձը (տեսանյութ)

 Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են պատրաստվել 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթին: 

Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանում մարզումներին մասնակցում է շուրջ 400 ռուս զինծառայող: Հանդիսավոր երթի փորձերին ներգրավվում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը, որը կազմում է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը: Բացի այդ, փորձերին մասնակցում են Մարդասիրական արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների, ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների անձնակազմը:

Նախատեսվում է, որ Հաղթանակի 76-րդ տարեդարձի օրը՝ 2021 թվականի մայիսի 9-ին, հանդիսավոր երթին կմասնակցի մինչև 10 ստորաբաժանում, յուրաքանչյուրում մինչև 45 զինծառայող:

Ներկայում, Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զորահանդեսային հաշվարկների վարժանքներն անցկացվում են կանոնավոր կերպով՝ հատուկ հատկացված ժամանակահատվածում, որպեսզի չխանգարեն խաղաղապահ զորակազմի առաջադրանքների կատարմանը: