Բացել լրահոսը Փակել լրահոսը
175440068_1676289179225206_568368525631747137_n
A A
Պաշտոնական

Մարդու իրավունքների պաշտպանն ու լրագրողները քննարկել են մարդկանց իրավունքներին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ ապրիլի 17-18-ին Դիլիջանում լրագրողների համար կազմակերպել էր սեմինար։
 
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ հետ համագործակցությունը, ինչպես նաև շեշտել երևանյան գրասենյակի ղեկավար
Լիանա Մարուքյանի հետ արդյունավետ աշխատանքը:
 
Թոմաս Շրապել կարևորել է Մարդու իրավունքների գործունեությունը և հաստատության ու լրագրողների միջև համագործակցության խթանումը:
 
Արման Թաթոյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանձնահատկությունները, արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդիրները և այլն:
 
Սեմինարի ընթացքում լրագրողները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցեր։