Բացել լրահոսը Փակել լրահոսը
175172703_4299646773403098_6162828784885035643_n
A A
Պաշտոնական

Վարանդայի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։
 
Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի ՀՀ։
 
Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։