Բացել լրահոսը Փակել լրահոսը
_118090210_gettyimages-895787690
A A
Քաղաքականություն

ՌԴ-ում բերման է ենթարկվել Ուկրաինայի Գլխավոր հյուպատոսը

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը բերման է ենթարկել Սանկտ-Պետերբուրգում Ուկրաինայի Գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին` ԱԴԾ-ից և իրավապահ մարմիններից փակ տեղեկատվություն ստանալու կասկածանքով: Այս մասին հայտնել են Անվտանգության դաշնային ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնից, գրում է  bbc.com-ը:

«Անվտանգության դաշնային ծառայությունն ապրիլի 16-ին Սանկտ-Պետերբուրգում բերման է ենթարկել Ուկրաինայի Գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին` ռուս քաղաքացու հետ հանդիպման ընթացքում, երբ նրանից ստացել է Ռուսաստանի ԱԴԾ-ում և այլ իրավապահ մարմիններում պահվող փակ տեղեկատվություն պարունակող նյութեր»,- հաղորդել են կենտրոնից:
 

ԱԴԾ-ից ընդգծել են, որ նման գործելաոճը համատեղելի չէ դիվանագետի կարգավիճակի հետ և արտահայտում է բացահայտ թշնամական վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: