Բացել լրահոսը Փակել լրահոսը
09.04.12-5473նիգերիա-պայթյուն
A A
Պաշտոնական

Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է

Ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Բայրամով Իլքին Բայրամօղլուն, ով անհետ կորածների որոնողական աշխատանքների ժամանակ ապրիլի 3-ին պայթել էր ականի վրա, ապրիլի 16-ին մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Մարտակերտի շրջանի Սուգովուշան գյուղի տարածքում:

Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին: Հայտարարվել էր այդ օրը, ժամը 00:00-ից (Երևանի ժամանակով ժամը 01:00-ին) ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։