Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

ՀՀՖ-ն և Արմեն Մելիքբեկյանը դատական հայց են ներկայացրել Էդմոն Մարուքյանի դեմ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը  դատական հայց են ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է ապրիլի 15-ին և մակագրվել դատավոր Լիլիթ Սարգսյանին:

ՀՖՖ-ն ու Մելիքբեկյանը պահանջում են զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների` հայցի պատճառը Մարուքյանի տեսաուղերձն է եւ դրա բովանդակությունը, որը պարունակում է զրպարտության հատկանիշներ: Նա նշել է, որ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում: