Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլայ Բաղդասարյանը` ԲԴԽ նախագահի դեմ հարուցված քրեական գործի մասին (տեսանյութ)

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործի մեջ քաղաքական տարրեր հնքարավոր չէ տեսնել։ Այս կարծիքին է Ազգային  ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը․

«Եթե առկա է անձի նկատմամբ քրեական գործ, ԲԴԽ-ին Դատախազության կողմից ներկայացվում է ծանուցագիր, ԲԴԽ նիստ է հրավիրվում և կասեցվում անձի լիազորությունները»։

Ըստ Բաղդասարյանի՝ քրեական գործ հարուցվել է բավարար ապացույցների հիման վրա, այսինքն՝ Գլխավոր դատախազությունը գիտակցում է այդ գործի կարևորությունը, և ձեռք բերված ապացույցները պետք է լինեն ավելին, քան սովորական դեպքերում։

Ինչ վերաբերում է Գագիկ Ջանգիրյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալուն, Բաղդասարյանն ասում է՝ ԲԴԽ ամենատարիրքով անդամը Գագիկ Ջհանգիրյանն է և ինքն է ստանձնում նախագահի լիազորությունները։

Հարցին, թե արդյո՞ք Գաիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ ընտրելը, ապա Վարդազարյանի նկատմամբ իշխանական պատգամավորների վերաբերմունքը և հարուցված քրեական գործը չեն կարող միմյանց հետ կապվել և քաղաքական հետապնդման վերաբերյալ կասկածներ առաջացնել, Բաղդասարյանն ասում է՝ չէին կարող պլանավորել, որ Գագիկ Ջհանգիրյանի տարիքը լիներ ավելին, քան մյուս անդամների տարիքը․

«Եթե կա քրեական գործ, պետք է ԲԴԽ նախագահի լիազորությունները կասեցվի, և նախագահ ընտրվի ամենատարիքով անդամը, այնպես չէ, որ օրենքներ ենք փոխել, օրենքը այդպես եղել է դեռ նախկին իշխանությունների օրոք»։

Բաղդասարյանը Ռուբեն Վարդազարյանի գործունեությունը բացասական է գնահատում, համարում  է, որ Վարդազարյանը քաղաքական հայտարարություն է արել, ինչի իրավունքը չուներ։