Բացել լրահոսը Փակել լրահոսը
BR awards social
A A
Բիզնես

BetConstruct-ը ճանաչվել է տարվա «Լավագույն սպորտային ծրագրային ապահովման մատակարար»

Ապրիլի 14-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Բուքմեյքերների վարկանիշ հեղինակավոր հարթակի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվել են աշխարհռչակ ընկերություններ մի շարք անվանակարգերում:

Բուքմեյքերների վարկանիշ մրցանակաբաշխությունը մեծամասշտաբ իրադարձություն է խաղային ոլորտում: Մասնակից ընկերությունները ներկայացնում են արդյունավետ բիզնես մոդելները, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանը:

BetConstruct ընկերությունը ներկայացվել է «Լավագույն սպորտային ծրագրային ապահովման մատակարար» անվանակարգում և հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց մրցանակն ուղարկել Հայաստան՝ BetConstruct ընկերություն:

BetConstruct ընկերությունը շարունակում է հանդես գալ տարբեր ծրագրային ինովացիոն լուծումներով, որոնք խթան են հանդիսանում ինչպես ոլորտում կայացած ընկերությունների, այնպես էլ՝ սկսնակների համար: