Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԼՀԿ-ն ծափահարեց խորհրդարանում (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի՝ ԱԺ-ում ելույթի վերջում նրա խմբակցության պատգամավորները ծափահարեցին, երբ վերջինս եզրափակեց ելույթը այս բառերով․ «Ինչ վերաբերում է ՀՀ-ին և Արցախին, այստեղ կարող ենք համաձայնել՝ կա՛ ապագա և այդ ապագան լուսավոր է»։

Երեկ էլ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլի» պատգամավորներն էին հոտնկայս ծափահարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո՝ «Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան»։

Կարեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի ապագան երեք տարի առաջ այլ կերպ էր պատկերացնում․ «Երեք տարի առաջ ես չէի պատկերացնի, որ այս դահլիճը կծափահարեր պարտությանը, ստորացմանը և ինքնաոչնչացմանը, ինչը դուք արեցիք։ Դուք այդ ապագայում չկաք»։

Նրա խոսքով, եթե «Իմ քայլի» մոտ հարց առաջանա, թե ինչու այդ ապագան պետք է լինի առանց նրա, կարող է պատասխանել՝ նրանք հանձնել են Արցախը․

«Դուք ձախողել եք պետական կառավարումը, ինստիտուտների դեգրադացման աստիճանը գնալով ավելի է խորացել։ Այստեղ կարող է լինել երկու բացատրություն՝ առաջինը չարամտությունը, երկրորդը անկարողությունը», - ասաց ԼՀԿ պատգամավորը։

Ելույթում Կարեն Սիմոնյանը նշեց՝ 44 օր հաղթում էինք, մեկ գիշերում պարզվեց՝ պարտվում ենք, 44 օր շարունակ մարտնչում էին հանուն Շուշիի, Հադրութի, հետո պարզվեց՝ մարտերը վաղուց դադարեցված են, քաղաքները՝ հանձնված․

«Այո՛, մենք պարտվել ենք։ Եթե մենք չընդունեք դա, չենք կարող զարգանալ։ Ինչո՞ւ, որովհետև հաղթանակը չի սովորեցնում ոչինչ, օրինակի համար վերցրեք Հայաստանի Հանրապետությունը, և պարտությունն է, որ սովորեցնում է, ձեզ օրինակ Ադրբեջանը։ Եթե մենք շարունակեցինք մեզ խաբել, որ մենք հաղթել ենք, բարոյական հաղթանակ ենք տարել, զարգացում չենք ունենալու», - ասաց Կարեն Սիմոնյանը։