Բացել լրահոսը Փակել լրահոսը
174813194_296311685335701_1868261952875281519_n
A A
Քաղաքականություն

ՄԻԵԴ-ի նախագահն ընդգծել է միջպետական գանգատների կարևորությունը, որպես ՄԻ պաշտպանության «կոլեկտիվ երաշխիք»

Սույն թվականի ապրիլի 12-13-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մասնակցել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում գերմանական նախագահության շրջանակներում կազմակերպված «Միջպետական գործերը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո. Փորձ և ընթացիկ խնդիրներ» խորագրով առցանց համաժողովին:
 
Բացման խոսքում ՄԻԵԴ-ի նախագահ Ռոբերտ Սպանոն ընդգծել է միջպետական գանգատների կարևորությունը որպես մարդու իրավունքների պաշտպանության «կոլեկտիվ երաշխիք»: Միաժամանակ նախագահը մատնանշեց վերջին մեկ տարվա ընթացքում միջպետական գանգատների թվի աճը՝ պայմանավորված հատկապես զինված բախումներով:
 
Համաժողովի ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի շրջանակներում ՄԻԵԴ ներկայացվող միջպետական գանգատների քննությանն առնչվող խնդիրները, առաջարկվել են գանգատների քննության արդյունավետության բարձրացման հնարավոր տարբերակներ և լուծումներ:
 
Համաժողովին մասնակցել են Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչներ, ԵԽ-ի և ՄԻԵԴ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև առաջադեմ ուսումնական հաստատությունների իրավաբան-գիտնականներ: